Կրակոցներ Փարիզի կենտրոնում․ երկուսը ծանր վնասվածքներ են ստացել

Անհայտ անձինք կրակ են բացել մեքենայի վրա, որում գտնվում էին վարորդն ու ուղևորները։ Հանցագործները փախել են դեպքի վայրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Երկու մարդ հրազենային վնասվածքներ են ստացել Փարիզում՝ Ելիսեյան դաշտերի մոտակայքում, Գեորգ V պողոտայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փարիզը Շառլ է լսում. փողոցային երաժիշտները նվագում են շանսոնյեի երգերը. տեսանյութ

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Իրավապահ մարմինները դեպքի վայր են ժամանել։

Երեսուն տարեկան երկու մարդ հրաձգության հետևանքով լուրջ վնասվածքներ են ստացել ու ծանր վիճակում հոսպիտալացվել են։

Անհայտ անձինք կրակ են բացել մեքենայի վրա, որում գտնվում էին վարորդն ու ուղևորները։

Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները գտել են նրանց անգիտակից վիճակում՝ արյան մեջ։

Ոստիկանները տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերել, որից հետո վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել։

Նշվում է, որ հարձակվողները հասցրել են փախուստի դիմել դեպքի վայրից։