ԲՀԿ պատգամավորը խնդրում է չքաղաքականացնել նախկինների սպանությունը

Մի նախկին պատգամավորին ատրճանակը ձեռքին մահացած են գտել, մյուսը սպանվել է ռեստորանում հրաձգության ժամանակ։ Պետք չէ կապել նախկին պատգամավորների մահը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, «Ծառուկյան» ԱԺ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբեր — Sputnik. «Այս գործով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, իսկ մենք պետք է սպասենք նրանց աշխատանքի արդյունքներին։

«Պիետրո-Բերետտան» Ղարագյոզյանը ստացել էր ՀՀ վարչապետից. տեսանյութ

Ամեն դեպքում պետք չէ փորձել կապել տեղի ունեցածը մեր կուսակցության անվան հետ։ Հատկապես, որ երկու պատգամավորն էլ եղել են մեր խմբակցությունում, բայց ոչ կուսակցությունում», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աժ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե  Էնֆիաջյանը։

Հիշեցնենք՝ արձանագրվել է երկու նախկին պատգամավորների՝ Հարություն Ղարագյոզյանի ու Կարո Կարապետյանի մահը։

Երկուսն էլ նախորդ գումարման խորհրդարանում Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ էին։