«Ինքնասպանության դեպքի առթիվ…». Քննչական կոմիտեի հայտարարությունը. լուսանկարներ

Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 Հոկտեմբեր — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Тело экс-депутата Национального Собрания обнаружено в Армении

«2018 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան Կոտայքի մարզի Զովունի գյուղի տարածքում գտնվող քարի արտադրամասում հայտնաբերվել է Հարություն Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։

Тело экс-депутата Национального Собрания обнаружено в Армении

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: