Հայտնաբերվել է Հարություն Ղարագյոզյանի դին. ինքնասպանությո՞ւն

ՀՀ Քննչական կոմիտեից լուրը հաստատում են: Դեպքի մասին մանրամասներ է հայտնում նաև Ոստիկանությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Իրավապահները Հարություն Ղարագյոզյանին՝ Կարամելի Հարութին սպանված են գտել:

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա փոխանցեց, որ նախկին պատգամավորի դին հայտնաբերվել է Երևանից 10 կմ հեռավորության վրա գտնվող մի արտադրամասում:

Бывший депутат парламента Армении Арутюн Арпиарович Карагезян

Դիակի վրա եղել է հրազենային վնասվածք:

Ավելի ուշ տեղեկատվություն տարածեց նաև ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության լրատվամիջոցների հետ կապերի բաժնի ղեկավար Էդգար Ջանոյանը: Ըստ նրա՝ այսօր (հոկտեմբերի 7-ին), Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է Հ․ Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։

Հիշեցնենք, որ երեկ ուշ գիշեր ՀՀ Ոստիկանությունը տեղեկատվություն տարածեց, որ հոկտեմբերի 6-ին ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։

Կարոյի և Հարութի միջև գույքային վե՞ճ է եղել. ՔԿ-ն հարուցել է քրեական գործ
Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վնասվածքով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը մահացել է։

Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը: