Կոկչյանը ցույց է տվել` ինչպես է ինքնաոչնչանում Բենքսիի` 1,4 միլիոն դոլարով վաճառված նկարը

Քանդակագործին հաջողվել է նկարել այն պահը, երբ մուրճի հարվածից հետո շրջանակում միացել է թուղթ մանրացնող սարքը, և թանկարժեք նկարը վերածվել է կտորտանքի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի քանդակագործ և արվեստագետ Պիեր Կոկչյանը Instagram սոցիալական ցանցի իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ինքնաոչնչացնում Բենքսիի նկարը։

Բրիտանացի հայտնի նկարիչ Բենքսիի «Փուչիկով աղջիկը» նկարն ինքնաոչնչացվել է Լոնդոնի Sotheby's աճուրդում։

Շրջանակի ներսում մանրող սարք է տեղադրված եղել, որը սկսել է աշխատել այն ժամանակ, երբ հաստատվել է գնորդը։ Նկարը սկզբում գնահատվել է 250-400 հազար դոլար, սակայն աճուրդի ժամանակ վաճառվել է 14 միլիոն դոլարով։

Պիեր Կոկչյանն ապրում է Շվեյցարիայում։ Նա ճանաչման է հասել ժամանակից արվեստի և ժամացույցների դիզայնի ոլորտում։