Ռուս տիեզերագնացը Նիկոլ Փաշինյանին «տիեզերական նվեր» կփոխանցի

Հայ բարերարն ու ռուս տիեզերագնացները որոշել են Հայաստանին և Երևանին յուրահատուկ ձևով շնորհավորել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ու Հայաստանի դրոշները տիեզերքում ճամփորդելուց հետո կհանգրվանեն պատմության թանգարանում։ Ռուս տիեզերագնաց- փորձարկող, Ռուսաստանի հերոս Անտոն Շկապլերովը հոկտեմբերի 6-ին Երևան բերեց Հայաստանի դրոշը, որը 195 օր շարունակ մնացել էր միջազգային տիեզերակայանում։

Սա յուրօրինակ նվեր է Երևանի 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ։

«Ուզում եմ նաև հողին կանգնած շնորհավորել երևանցիներին։ Տիեզերական չափանիշներով 2800 տարին ընդամենը մի ակնթարթ է։ Երևանին տիեզերական նոր բարձունքներ ու նոր ձեռքբերումներ եմ մաղթում», —Sputnik Արմենիային ասաց նա։

Տիեզերագնացը պատմեց, որ առաջին անգամ է Երևանում, բայց ավելի քան 8 հազար անգամ շրջագայել է երկրագնդի շուրջ ու տիեզերական բարձրությունից տեսել է Հայաստանը, Սևանա լիճը և նույնիսկ Երևանը։

Նրա խոսքով` ոչ բոլոր երկրների դրոշներն են եղել տիեզերքում, և Հայաստանի պես փոքր երկրի համար սա նշանակալի իրադարձություն է։ Շկապլերովը մի քանի օրով է եկել Հայաստան և հերմետիկ փակած դրոշն անձամբ կփոխանցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

1 / 3
Ռուս տիեզերագնաց Անտոն Շկապլերովին դիմավորեցին «Զվարթնոցում»
2 / 3
Ռուս տիեզերագնաց Անտոն Շկապլերովին դիմավորեցին «Զվարթնոցում»
3 / 3
Ռուս տիեզերագնաց Անտոն Շկապլերովին դիմավորեցին «Զվարթնոցում»

«Այժմ հայկական եռագույնը տոպրակում է, որը փակ է եղել տիեզերքում։ Եթե տոպրակը բացենք, ապա տիեզերքի հոտը դուրս կգա։ Մենք որոշեցինք դա անել վաղը, որպեսզի տիեզերքի աուրան տարածվի հանդիսավոր միջավայրում», — ընդգծեց տիեզերագնացը։

Նա հայտնեց, որ Երևանի դրոշն առայժմ Բայկոնուրում է, բայց մինչև Երևանի օրը դրոշն էլ կհասնի Հայաստան։ Նրա խոսքով` մեկ այլ տիեզերագնաց Օլեգ Արտեմևը, որն էլ դրոշները բարձրացրել էր կայան, անձամբ կժամանի և կփոխանցի եռագույնը։ Դրոշները տիեզերք ուղարկելու գաղափարի հեղինակը Սանկտ Պետերբուրգում բնակվող հայ բարերար Հրաչյա Պողոսյանն է։

Sputnik Армения встречает в аэропорту «Звартноц» российского космонавта Антона Шкаплерова

Նա Sputnik Արմենիային պատմեց, որ գաղափարը ծնվել է մեկ տարի առաջ Աստանայում, երբ նրան ասել են, որ Ղազախստանի դրոշը տիեզերակայան են տարել։ «Ես հասկացա, որ հիանալի նվեր կլինի Երևանի 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի առթիվ։ Երկու օր առաջ դրոշները բերվեցին տիեզերքից։ Մենք այն կփոխանցենք երկրի ղեկավարությանը, իսկ հետագայում հույս ունեմ, դրանք կպահպանվեն պատմության թանգարանում», — ասաց բարերարը։

Грачья Погосян в аэропорту Звартноц (6 октября 2018). Еревaн

Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Շկապլերովը կմասնակցի Պողոսյանի հայրենի գյուղի` Ագարակի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառումներին։

Միջոցառման շրջանակում ծաղիկներ կխոնարհեն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված ագարակցիներին նվիրված հուշարձանի մոտ, ինչպես նաև կօծեն 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խճանկարային սրբապատկերը։ Բացի այդ, Ագարակում Յուրի Գագարինի անվան ռոբոտաշինության դասարան կբացվի։