ՌԱԴԻՈ

Շարմազանով. «ՀՀԿ–ի նիստում Փաշինյանի հրաժարականի հարցը չի քննարկվել»

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չի խոչընդոտել բանակցությունները և որևէ պայմանավորվածություն չի խախտել: Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Sputnik
Էդուարդ Շարմազանով

Երեկ ՀՀԿ ԳՄ նիստում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը չի քննարկվել: Sputnik Արմենիային հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` երբ կլինի հրաժարականը, այդ ժամանակ էլ հարցը կքննարկվի:

«Բայց, ըստ Սահմանադրության ինչքան վարչապետն իրավունք ունի հրաժարականի դիմում ներկայացնելու, այնքան էլ ԱԺ խմբակցություններից յուրաքանչյուրն ու պատգամավորների 1/3-ը իրավունք ունեն առաջադրել վարչապետի թեկնածու»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով, սա գրված է Սահմանադրության մեջ, ուստի դրա իրականացումը չի կարող անակնկալ համարվել:

Իսկ կառաջադրի ՀՀԿ-ն թեկնածու, թե ոչ, Շարմազանովը չհստակեցրեց, ասելով՝ կապրենք, կտեսնենք: