Ազնավուրի հոգեհանգստի կարգը մատուցվել է այն եկեղեցում, որտեղ նա մկրտվել ու պսակադրվել էր

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Փարիզի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է կատարել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հոկտեմբերի 6-ին, Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին, որը մատուցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ —ն։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Այս եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Շառլ Ազնավուրը»,- գրում է Եղոյանը:

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Ազնավուրի հոգեհանգստի ու թաղման արարողություններին;

Հոգեհանգստի կարգը կատարվել է երեկ, թաղումը կկայանա այսօր: Այսօր երեկոյան Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին, կյանքի 95-րդ տարում: