Ադրբեջանը մեկ շաբաթում 150 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. քանի՞ կրակոց է հնչել սահմանին

Հակառակորդը շարունակում է կրակել Արցախի դիքերի ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այդ ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: