Տվերի մերձակայքում ՃՏՊ–ի ենթարկված միկրոավտոբուսը հայ գործարարի էր պատկանում

«Տրանս Ավտո» ձեռնարկությունն իսկապես զբաղվում է բեռնափոխադրումներով, սակայն այդ միկրոավտոբուսը պետք է պատվերով երթուղիներ իրականացներ, և ոչ թե ուղևոր տեղափոխեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Տվերի մերձակայքում սարսափելի ՃՏՊ–ի զոհ դարձած միկրոավտոբուսի սեփականատերն այն վարձակալության էր տվել և չգիտեր, թե ինչ համար են այն կիրառում։ «Ֆորդ Տրանզիտը» պատկանում է Մոսկվայում աշխատող հայ գործարար Գրիգորի Կուրոյանին, հայտնում է Mash տելեգրամ–ալիքը։

«Մեր երթուղայինը բավականին թարմ է` 2014 թվականի` 16 նստատեղով։ Մենք այն վարձակալության էինք տվել մի ձեռնարկության, որը բեռնափոխադրումներ է իրականացնում։ Մեզ մոտ վարձակալության պայմանագիր կա, իսկ թե ինչպես էին նրանք օգտագործում տրանսպորտային միջոցը, մենք չգիտենք», – ասել է Կուրոյանը։

ДТП в Тверской области

«Տրանս Ավտո» ձեռնարկությունն իսկապես զբաղվում է բեռնափոխադրումներով, սակայն կոնկրետ այս երթուղայինը պետք է պատվերով երթուղիներ իրականացներ, այլ ոչ թե ուղևոր տեղափոխեր։

Հիշեցնենք, որ այսօր խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Տվերի մարզի Կալինինսկի շրջանում։ Միկրոավտոբուսի և ավտոբուսի բախումից 14 մարդ է տուժել, նրանցից 12-ը մահացել են։