Մեկ անձ է ձերբակալվել Կոնգոյի 27-ամյա քաղաքացու դանակահարության դեպքով

Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 Հոկտեմբեր — Sputnik. Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացու դանակահարության դեպքի առթիվ։

Կորել է Ինտերպոլի ղեկավարը

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 03:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոնգոյի 27 ամյա քաղաքացի՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ:

Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով:

Իրականացված գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Վերջինս ձերբակալվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: