Անձրևը «հրադադար» էր խնդրել. ե՞րբ սպասենք նոր տեղումների. եղանակի տեսություն

Երևանում օդի ջերմաստիճանը փոփոխություն կկրի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում այսօր տեղումներ կարող են նկատվել Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը կնվազի հոկտեմբերի 5-ի երեկոյան և 6-ին: Լոռիում, Տավուշում, Սյունիքում այն կփոխվի 6-8, իսկ Արցախում` 10-12 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 25-27, գիշերային ժամերին` 10-12 աստիճան տաքություն։