Դավիթ Տոնոյանը և Արտակ Դավթյանն այցելել են նախիջևանյան սահման

Նրանք սահմանի տարբեր հատվածներում հետևել են հրադադարի պահպանմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է հայ-ադրբեջանական նախիջևանյան սահման։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում։

Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի մասում սահմանախախտի են բռնել

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանը այցելել են Նախիջևանյան սահման և տարբեր հատվածներում հետևել հրադադարի պահպանմանը»,–տեղեկացրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ այսօր`հոկտեմբերի 5–ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ միասին մեկնել էր Արցախ։ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈւ- երի ԳՇ պետը Արցախի հանրապետության Պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ միասին հանդիպել էր հրամանատարական կազմի հետ։