Ով ինչ է արել Ֆրանկոֆոնիայի համար. նախկին ու ներկա իշխանությունների վեճն ԱԺ-ում

ՀՀԿ-ի և «Ելքի» վիճաբանությունից հետո ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ կառավարության ներկայացրած նախագիծը։ Քննարկումները դեռ շարունակվում են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Թող տպավորություն չստեղծվի, թե Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքները նոր կառավարությունը զրոյական կետից է սկսում: Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը` վստահեցնելով, որ բազմաթիվ պաշտոնյաներ իրենց ջանքերն են ներդրել:

Աշոտյանն ուզում է կանխավ իմանալ` ԱԺ-ն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հրավեր կստանա՞

«Հարգելի կառավարություն, խնդրում եմ տպավորություն չստեղծեք, թե դուք զրոյից ինչ-որ բան եք ստեղծում: Ձեզ պատրաստի մատուցած է այս կազմակերպության լիստը»,- ասաց Եսայանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին դուր չեկավ գործընկերոջ այս դիտարկումը:

«Շնորհակալ ենք էսքան արածի համար»,- տեղից բարկացած արձագանքեց նա:

«Քիչ խոսիր»,- իր հերթին ասաց ելույթն ավարտած Մարգարիտ Եսայանը:

«Ի՞նչ եմ ասում, ասում եմ` շնորհակալ ենք, որ էսքան բան եք արել»,-պատասխանեց Միքայելյանը:

ԱԺ նախագահ Արա Բալոյանն ընդհատեց այս երկխոսությունն ու շարունակեց նիստը` քվեարկության դնելով օրակարգում ընդգրկված միակ հարցը` «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագիծը: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց: Իսկ երկրորդ ընթերցումը նշանակվեց այսօր 18:00-ին: Նախագծով առաջարկվում է կառավարությանն իրավունք վերապահել աշխատանքային օրերի տեղափոխման վերաբերյալ որոշում կայացնել «բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ»:

Օրենքի փոփոխությունը կառավարությանը հնարավորություն կտա ոչ աշխատանքային սահմանել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի առավել հագեցած 2 օրերը` հոկտեմբերի 11-12-ը: