Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի մասում սահմանախախտի են բռնել

Սահմանախախտին հայտնաբերել են սահմանի Երասխի հատվածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի մասում սահմանախախտի են հայտնաբերել։

«Հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայտնաբերել են սահմանախախտ»,–գրել է Հովհաննիսյանը։

Պաշտպանության նախարարության խոսնակը նշում է, որ այս պահին այլ մանրամասներ չեն կարող հայտնել, բայց խոստանում է առաջիկայում տրամադրել նոր մանրամասներ։