ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը դիմել է ԱԺ նախագահին` հայտնելով, որ դադարեցնում է իր պատգամավորական լիազորությունները: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Հիշեցնենք, Ցոլակյանը երեկ ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության նախկին անդամ Ֆելիքս Ցոլակյանը մայիսի 1-ին և 8-ին կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանիթեկնածությանը, ինչից հետո խմբակցությունից դուրս գալու դիմում էր գրել:
Ֆելիքս Ցոլակյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Այս տարվա հունիսին Ցոլակյանը հայտարարել էր ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու հայտ ներկայացնելու մասին:
Ծնվել է 1952թ. հունվարի 27-ին Շիրակի մարզի (նախկինում՝ Անիի շրջան) Ներքին Ջրափի գյուղում: