ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Ես ԵԽԽՎ–ում ներկայացրել եմ իմ տեսակետը և գնահատական չեմ հնչեցրել»

«Կարծում եմ մեղադրանքները գալիս են անտեղյակությունից»։ Sputnik Արմենիայի եթերում, մեկնաբանելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինայի կոչը և դրան հաջորդած մեղադրանքները, ասաց ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։
Sputnik
Արփինե Հովհաննիսյան

«ԵԽԽՎ մոնիտորինգի ներքո Հայաստանի Հանրապետությունը գտնվում է շատ վաղուց, այն պահից ի վեր, երբ անդամակցել է ԵԽԽՎ–ին։ Հայաստանի հետ մեկտեղ մոնիտորինգի տակ են գտնվում մի շարք այլ երկրներ ևս` Վրաստանը, Ադրբեջանը և այլն։ Սա նշանակում է, որ երկրում տեղի ունեցող իրադարձություններ միշտ իրենց ուշադրության կենտրոնում են։ Տրամաբանական է, որ Հայաստանի հարցով համազեկուցողներն անընդհատ հետևում են ինչ է կատարվում այդ երկրում։ Եվ հանձնաժողովը չէր կարող անմասն մնալ այն պրոցեսներից, որոնք կատարվում են Հայաստանում։ Ես որպես ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և որպես ընդդիմության ներկայացուցիչ հնարավորություն եմ ունեցել ներկայացնելու իմ տեսակետը»,–ասաց Հովհաննիսյանը։

Պատգամավորի դիտարկմամբ` նրանք ունեն բազմաթիվ աղբյուրներ, որոնցի ինֆորմացիա են ստանում և շատ ուշադիր հետևում են իրադարձություններին։

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի լիարժեք կերպով հարգանք ցուցաբերել ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության նկատմամբ՝ ինչպես խոսքով, այնպես էլ գործով: