Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպում է ունեցել հրամանատարական կազմի հետ

Խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները կարող են երկարաձգվել։ Հաշվի առնելով այդ ամենը` հայկական ԶՈւ-երը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ, կարծում է Դավիթ Տոնոյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ միասին մեկնել է Արցախ։

Ինչպես ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, այցը Հայաստանի և Արցախի ԶՈւ-երի համագործակցության շրջանակներում է կայանում։

Միջոցառումներ են ձեռնարկվել. Տոնոյանը խոսեց հայ–ադրբեջանական սահմանի մասին

«ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈւ- երի ԳՇ պետը Արցախի հանրապետության Պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ միասին հանդիպել է հրամանատարական կազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների ԶՈւ երի համագործակցության և մարտունակության ապահովման հարցեր։

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին` Դավիթ Տոնոյանը հատուկ նշել է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը նախապատվությունը տալիս է խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։ Նախարար Տոնոյանը հրամանատարությանը հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության համաձայն պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերված հրադադարի ռեժիմը։ Խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները տարբեր պատճառներով կարող են երկարաձգվել։ Հաշվի առնելով այդ ամենը` հայկական ԶՈւ-երը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ»,–գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի վերջին աշխատանքային այցը Արցախ կայացել է այս տարվա օգոստոսի 123–ին։ Այն ժամանակ 2 հայկական հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն այցելել են նաև առաջնագիծ։