Լյուբով Ուսպենսկայան սափրել է 29–ամյա դստեր գլուխը` կորցրած ատամների պատճառով. տեսանյութ

Հանրահայտ երգչուհին յուրահատուկ ձևով է օգնել ատամները կորցրած դստերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Բոլոր ժամանակների ամենահայտնի կին շանսոնյե Լյուբով Ուսպենսկայան սափրել է դստեր գլուխը, որպեսզի օգնի նրան հաղթահարել սթրեսը։

Բանն այն է, որ 29-ամյա Տանյան ընկել է հեծանիվից ու կոտրել ծնոտը։ Վնասվածքի պատճառով բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա հինգ ատամները, ինչը, բնականաբար, էսթետիկ հետևանքներ է ունեցել։

Նման դեպքերում մայրերը սովորաբար երեխաներին օգնելու քայլեր են ձեռնարկում։ Ուսպենսկայան այդ հարցում առաջ է անցել բոլորից։

Երգչուհին անմահացրել է դստեր կերպարանափոխության պահն ու տեսանյութը հրապարակել Instagram-ում։

«Երկու վիրահատություններից հետո մենք շատ բան վերագնահատեցինք, առաջին հերթին` իրական գեղեցկության նշանակությունը։ Իսկ այսօր արեցինք մի բան, ինչը դժվար էր, բայց արդյունքում թեթևություն զգացինք», — ասել է Ուսպենսկայան։

Երկրպագուները գնահատել են մոր ջանքերը։ Շատերը ողջունել են «մաքրվելու» ու կտրականապես փոխվելու ցանկությունը։