Հրշեջ մեքենայով վթար «ձկան խանութի» խաչմերուկում. տեսանյութ

Մեսրոպ Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկում իրար են բախվել հրշեջ մեքենան և մոտոցիկլետը:
Sputnik

Րոպեներ առաջ արտակարգ պատահար է գրանցվել Երևանի կենտրոնում: Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկում իրար են բախվել ԱԻՆ հրշեջ մեքենան և մոտոցիկլետը:

Մոտոցիկլետիստը բժշկական օգնության կարիք է ունեցել: Ըստ ականատեսների արագ ընթացող մոտոցիկլետը ճակատ-ճակատի բախվել է ԱԻՆ 3 մեքենաներից բաղկացած շարասյան մեջ ընթացող լուսային հատուկ ազդանշանները միացրած հրշեջ ավտոմեքենային: Կրկին ականատեսների փոխանցմամբ՝ մոտոցիկլիստը լուրջ վնասվածքներ է ստացել, մասնավորապես՝ ոտքի շրջանում, բայց նրա մոտ առկա էին կենդանության նշաններ: Ժամանակին շտապ օգնության մեքենայով դեպքի վայր հասած բուժանձնակազմը տուժածին տեղափոխել է, ըստ նախնական տվյալների, թիվ 1 հիվանդանոց:

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Ֆրանսիայի հրապարակում հանդիպել էր մոտոցիկլիստների հետ:  Նա նշել էր, որ ստացվում են բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ երեկոյան և գիշերային ժամերին մոտոցիկլետներով աղմուկով երթևեկելու, նաև մրցավազքեր կազմակերպելու, խախտումներով վարելու հետ կապված:

Օսիպյանը հորդորել էր մոտոսիրողներին պահպանել երթևեկության կանոնները, և առանց համարանիշի մոտոցիկլետ չվարել: