Բեռնատարների վարորդները խռովություն են բարձրացրել Իրանում. նրանք այրում են մեքենաները

Բեռնատարների վարորդների բողոքները կարող են բացասաբար անդրադառնալ Իրանի տարածքով հայկական ապրանքները տեղափոխելու վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Իրանում կրկին ընդվզումներ են բռնկվել։ Այս անգամ գործադուլ են հայտարարել բեռնատարների վարորդները։ Նրանք բողոքում են իշխանությունների կողմից անցկացվող տնտեսական քաղաքականության դեմ։ Իսլամական հանրապետության տնտեսությունը հսկայական վնաս է կրում ԱՄՆ–ի պատժամիջոցների պատճառով, երկրում սոցիալական վիճակը օրեցօր վատթարանում է։

Սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերերը տարածում են կադրեր, որոնցում վարորդներն այրում են բեռնատարները, ինչպես նաև ծեծկռտուքներ կազմակերպում այն գործընկերների հետ, որոնք չեն միացել գործադուլին։

Վարորդների բողոքները կարող են բացասաբար են անդրադառնալ Իրանի տարածքում հայկական ապրանքների տեղափոխության վրա։ Որոշ չհաստատված տեղեկատվության համաձայն`Հայաստանի համար նախատեսված բեռները գտնվում են Իրանի Բենդեր Աբբաս նավահանգստում։

Հատկանշական է, որ իրանական մամուլում բողոքի ցույցերի մասին տեղեկատվություն չկա։