Գտեք Range Rover–ի տիրոջ հինգ զգացմունքները Գարիկ Մարտիրոսյանի դեմքին. լուսանկար

Մարտիրոսյանն իր բաժանորդներին զվարճացրել է լուսանկարով։ Բաժանորդները փորձում են նրա դեմքի վրա գտնել Range Rover–ի տիրոջ բոլոր երանգները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի շոումենն և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր բաժանորդների համար զվարճալի լուսանկար է հրապարակել։

«RangeRover-ի տիրոջ 5 հիանալի զգացմունքները», — լուսանկարին կից գրել է նա։

Լուսանկարը մի քանի ժամում մոտ 25 հազար like-ի է արժանացել։

Գարիկ Մարտիրոսյանը ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչ է, երգիծաբան, հեռուստահաղորդավար, Comedy Club-ի գեղարվեստական ղեկավարն ու պրոդյուսերը։ 1993-2002 թթ-ին նա «Նոր հայեր» ՈւՀԱ-ի թիմի անդամ է եղել։