ՌԱԴԻՈ

Ջանջուղազյան. «Բյուջե 2019-ում կառուցվածքի տեսակետից շատ բան չի փոխվել»

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացնում է Բյուջե 2019-ի կառուցվածքային բովանդակությունը:
Sputnik
Ատոմ Ջանջուղազյան

Հաջորդ տարվա բյուջեում մեծ տեսակարար կշիռ ունեն սոցիալական բնույթի ծախսերը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:

Ատոմ Ջանջուղազյանը շեշտեց, որ որոշակի երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում ծանրակշիռ մաս են կազմում նաև պաշտպանական ծախսերը:

Ըստ նախարարի՝ ակնկալվում են կապիտալ ներդրումներ, որոնցով ստեղծվելու են նոր եկամուտներ գեներացնող ակտիվներ: