Ո՞վ է սպասարկելու վարչապետի նստավայրը

«Կոնդի առանձնատների տնտեսությունն» այլևս Բաղրամյան 26-ն ու 24-ը չի սպասարկի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր կայացրեց որոշում, որով հստակեցրեց, թե այսուհետ որ ընկերությունն է պատասխանատու վարչապետի նստավայրի` Բաղրամյան 26-ի ու 24-ի շենքերի ու հարակից տարածքների սպասարկման ու շահագործման համար:

Նիկոլ Փաշինյանը բացեց Բաղրամյան 26-ի դռները. տարածքը ժամանցի վայր է դառնում. տեսանյութ

Այդ գործառույթներն այսուհետ կիրականացնի վարչապետի աշխատակազմին ենթակա «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Բանն այն է, որ 2002թ.-ից ի վեր դրանով զբաղվում էր «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որն այսուհետ` նույն որոշմամբ, զբաղվելու է բացառապես ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Կոնդում գտնվող գերատեսչական առանձնատների սպասարկմամբ ու շահագործմամբ: