Օսիպյանը Երևանի նոր ոստիկանապետ է նշանակել

Հայաստանի մայրաքաղաքը նոր ոստիկանապետ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։

Полковник Полиции Гарик Гукасян

Մինչ այդ, Ղուկասյանն աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։

Նշենք, որ Երևանի ոստիկանապետ Արտակ Պողոսյանն աշխատանքից ազատվել էր օգոստոսի 23-ին։