ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։
Ըստ դատական դեպարտամենտի տեղեկատվական համակարգի հրապարակման` Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցադիմումում եղել են որոշ խախտումներ, որոնք վերացնելու համար էլ վերադարձվել է հայցվորին` դրանից հետո դարձյալ դատարան ներկայացնելու համար։
Այդ հայցով Քոչարյանի որդին Վանեցյանից փոխհատուցում և հրապարակային հերքում է պահանջում հորը զրպարտելու համար։
Նշենք, որ խոսքը վերաբերում է Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն կաշառքով հյուրանոց է գնել։ ԱԱԾ տնօրենն այդ մասին ասել էր սկանդալային հեռախոսազրույցի հրապարակմանը հաջորդած ասուլիսի ընթացքում: