ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 2–ի երեկոյան ԱԺ–ի դիմաց տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ միջադեպեր են եղել, մեքենաներ են ջարդվել, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում»,–գրել է Փաշինյանը:
Նա առաջարկում է, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3–ի ԱԺ–ում տեղի ունեցած կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ասել էր, որ հանրահավաքի ժամանակ ցուցարարները վնասել են ավտոմեքենաներ։