Նիկոլ Փաշինյանը շարունակում է ազատել ոչ յուրային կադրերին

Պաշտոնանկությունները շարունակվում են։ Հերթը հասավ Միքայել Մանուկյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։

«Միքայել Մանուկյանին ազատել բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Փաշինյանը որոշումը ստորագրել է այսօր` հոկտեմբերի 4-ին։

Փաշինյանի 11 ընկերներն ու պաշտոնից ազատված 6 նախարարները

Մանուկյանը ՀՅԴ անդամ է, և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գլխավորում էր ՀՅԴ նախընտրական ցուցակը:

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի մոտ կայացած հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԲՀԿ և ՀՅԴ անդամ նախարարներն ու մարզպետներն ազատվելու են աշխատանքից` ներկայացնելով նաև նախարարների ազատման որոշումները։

Այսօր կառավարության նիստում աշխատանքից հեռացվել են նաև վերոնշյալ կուսակցությունները ներկայացնող 6 մարզպետները։