Երևանի ավագանու թեկնածուներից 6-ը հրաժարվեցին մանդատից. ովքե՞ր են նրանք

ԿԸՀ–ն հրապարակեց Երևանի նորընտիր ավագանու անդամների անունները։ Թեկնածուներից 6-ն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանը, Պետրոս Ղազարյանը, Նազիկ Ավդալյանը, Արմենակ Այվազյանը, Ջիվան Պողոսյանը (ԲՀԿ-ից) և Արտակ Զեյնալյանը («Լույս» դաշինքից) ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել:

Ինչով է սպառնում Փաշինյանին և նրա թիմին Երևանի ավագանու ընտրությունների հաջողությունը

«Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկի դիմում ներկայացնող չի եղել։ Այս մասին ԿԸՀ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նիստի ընթացքում Մուկուչյանը հայտարարեց ավագանու ընտրված բոլոր 65 անդամների անունները:

Երևանի ավագանու մանդատներից 57-ը ստացել է «Իմ քայլը» դաշինքը, 5-ը՝ «Բարգավաճ Հայաստանը», 3-ը` «Լույս» դաշինքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած ավագանու ընտրություններում, ԿԸՀ տվյալներով, «Իմ քայլը» դաշինքը ստացել էր 81,06, «Բարգավաճ Հայաստանը»` 6,95, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս ձայն։

Ավագանու առաջին նիստը նախանշված է հոկտեմբերի 10-ին, Հայկ Մարությանի երդման արարողությունը`հոկտեմբերի 13-ին։