Վեց մարզպետներ ազատվեցին աշխատանքից

Կառավարությունը կատարեց Նիկոլ Փաշինյանի` հանրահավաքում հնչեցրած հանձնարարությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ 6 մարզերի ղեկավարներին աշխատանքից ազատելու մասին:

Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարության աշխատակիցների հետ

Առանձին որոշումներով գործադիրն աշխատանքից հեռացրեց Արագածոտնի Աշոտ Սիմոնյանին, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանին, Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանին, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանին, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանին և Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀՅԴ և ԲՀԿ անդամ մարզպետներին պաշտոնանկ անելու մասին: Այս հայտարարությունից հետո նրանք հրաժարականի դիմումներ էին ներկայացրել: