Գյումրեցի կինը չի հավատում Փաշինյանի կառավարության անկողմնակալությանը

Կինը պահանջում է,որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգնի հայտնաբերել իր որդուն սպանողներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Կառավարության նիստի ընթացքում գյումրեցի մի կին պահանջում էր իրեն թույլ տալ մտնել կառավարության շենք: Շենքի պահպանության ծառայությունը, սակայն նրան թույլ չտվեց ներս մտնել: Ի պատասխան կինը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի իրականացված քայլերը կեղծ են: «ԱԺ-ն բացել է ժողովրդի առաջ` դա օրինական է, իսկ կառավարություն մտնելը` ո՞չ»,– ասաց նա:

Կոռուպցիայի դեմ Փաշինյանի գործողությունների արդյունավետությունը մեկնաբանում է Մարկեդոնովը

Լրագրողների հարցերին ի պատասխան կինը հայտնեց, որ եկել է Գյումրիից։ Նա ներկայացավ` Ռուզաննա Ադամյան:

Կինը պատմեց, որ 25 տարի առաջ որդուն սպանել են, գործն առ այսօր չի բացահայտվել: Փաշինյանի պատգամավոր եղած ժամանակ ինքը դիմել է նրան, բայց նա ոչինչ չի կարողացել անել: Հիմա պահանջում է,որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղվի իր որդուն սպանողներին հայտնաբերելով:

Կինը պնդում է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կոռումպացված է։ Ինչպես նախկին դատախազներ Գևորգ Կոստանյանի ու Աղվան Հովսեփյանի, այնպես էլ Դավթյանի օրոք իր որդու գործը շարունակում է մնալ չբացահայտված: