Հայաստանը նոր նախարարներ ունի. Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը

Հայտնի է` ովքեր կփոխարինեն պաշտոնից ազատված նախարարներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն երեք հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար։

Փաշինյանի 11 ընկերներն ու պաշտոնից ազատված 6 նախարարները

Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար։

Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար։

Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո, մինչև հոկտեմբերի 3-ը նախարարական այդ աթոռներին նստում էին Արթուր Գրիգորյանը, Աշոտ Հակոբյանը և Հրաչյա Ռոստոմյանը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և դաշնակցական նախարարներին ու մարզպետներին։