Հերթը հասավ փոխմարզպետներին. ովքե՞ր ազատվեցին պաշտոններից

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մարզպետների տեղակալներին աշխատանքից ազատելու որոշումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՅԴ անդամ երկու փոխմարզպետներ` Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանն ու Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանը։

Փաշինյանի 11 ընկերներն ու պաշտոնից ազատված 6 նախարարները

Ինչպես նշված է կառավարության պաշտոնական կայքում, պաշտոնյաներն աշխատանքից ազատվել են իրենց դիմումների համաձայն։

Վարդան Ալեքսանյանն ու Հայրապետ Բաբայանը մարզպետի տեղակալի աթոռներին էին նստել 2016թ-ին։

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի մոտ կայացած հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԲՀԿ և ՀՅԴ անդամ նախարարներն ու մարզպետներն ազատվելու են աշխատանքից։ Նա ներկայացրել էր նաև նախարարների ազատման որոշումները։

Այսօր կառավարության նիստում աշխատանքից ազատվել էին նաև վերոնշյալ կուսակցությունները ներկայացնող 6 մարզպետները։

Պաշտոնից այսօր ազատվել է նաև է ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։