Գիշերային ավտոմրցույթները Երևանում. Օսիպյանը փոխանցեց քաղաքացիների պահանջը. լուսանկարներ

Մի քանի տասնյակ մոտոցիկլետիստները հավաքվել են հրապարակում ու լսել են ՀՀ Ոստիկանության պետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի  — Sputnik. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտոսիրահարներին Ֆրանսիայի հրապարակ է հրավիրել ու անձամբ փոխանցել է նրանց գիշերները չաղմկելու մասին Երևանի բնակիչների պահանջը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

1 / 4
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը բայկերների հետ
2 / 4
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը բայկերների հետ
3 / 4
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը բայկերների հետ
4 / 4
Начальник полиции Валерий Осипян встретился с байкерами (3 октября 2018). Еревaн

Մի քանի տասնյակ մոտոցիկլետիստներ հավաքվել են հրապարակում ու լսել են ՀՀ ոստիկանապետին։ Օսիպյանը նշել է, որ բազում բողոքներ է ստանում  գիշերային ավտոմրցավազքերի ու շարժիչի բարձր ձայների վերաբերյալ, որոնք թույլ չեն տալիս քաղաքացիներին հանգիստ քնել։