Երկրորդը ԱՊՀ էնոգաստրոիրադարձությունների վարկանիշում. Հայաստանի գինու տոները հիանալի են

Գործակալությունը կարծում է, որ ԱՊՀ երկրներում էնոգաստրոնոմիական զբոսաշրջությունը և տոներին գինեգործարաններում շրջայցեր կատարելը շատ հայտնի են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում գինու համաժողովրդական տոնը երկրորդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ էնոգաստրոնոմիկ տոների և փառատոնների շարքում ՏուրՍտատ վերլուծական գործակալության վարկանիշում։

Աշտարակում անցկացվեց գինու առաջին փառատոնը. լուսանկարներ

Արդյունքները հիմնված են  ռուս զբոսաշրջիկների ֆիթբեքերի վրա:

Գինու համահայկական տոնը այս տարի կնշվի 2018 թ.–ի հոկտեմբերի 6–ին՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում։ Տոնի ծրագրում ներառված են հայկական գինիների և հայկական խոհանոցի ճաշատեսակների համտես, պարային համույթների ելույթներ, մրցույթներ և հայ գինեգործների վարպետության դասեր։

Հոկտեմբերին նախատեսված ԱՊՀ 3 գլխավոր էնոգաստրոիրադարձությունները, որոնք տարածված են զբոսաշրջիկների շարքում, նռան տոնն է Ադրբեջանում, գինու համահայկական տոնը և գինու ազգային օրը Մոլդովայում։ Գործակալությունը կարծում է, որ ԱՊՀ երկրներում էնոգաստրոնոմիական զբոսաշրջությունը և տոներին գինեգործարաններում շրջայցերը շատ տարածված են զբոսաշրջության ոլորտում։

Գինի ու քամանչայի թանգարան․ Աշտարակում գտել են գաստրոնոմիական մայրաքաղաք դառնալու բանալին

Նշենք, որ վարկանիշը կազմվել է տուրերի և յուրահատուկ իրադարձությունների վերլուծության արդյունքների հիման վրա։

Ավելի վաղ Հայաստանը Bloomberg–ի վարկանիշում զբաղեցրել է 10–րդ տեղն այն երկրների շարքում, որոնք արձանագրել են զբոսաշրջային ոլորտի զարգացման արագ տեմպեր։ Վարկանիշը կազմվել է զբոսաշրջության ոլորտում երկրների տարեկան տնտեսական ցուցանիշների հիման վրա։ 2017թ.–ին այս ոլորտում Հայաստանի տարեկան աճը կազմել է 18,65 տոկոս։ 2018թ.–ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան են այցելել 10,2%–ով ավելի զբոսաշրջիկներ։