ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Շախմատի համաշխարհային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, այսօր Բաթումում կայացած համագումարում նախագահ է ընտրել Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին:
Դվորկովիչի մրցակիցներն էին ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիուս Մակրոպուլոսը Հունաստանից և բրիտանացի գրոսմայստեր Նայջըլ Շորթը, որն այսօր ինքնաբացարկ էր հայտնել` հայտարարելով, որ սատարում է Դվորկովիչին:
Նախկին փոխվարչապետը ստացել է 103 քվե, իսկ Մակրոպուլոսը՝ 71: Եվս 1 քվե անվավեր է ճանաչվել:
1995 թվականից ՖԻԴԵ-ն ղեկավարող նախագահ, Կալմիկիայի նախկին նախագահ Կիրսան Իլյումժինովն այս անգամ չի առաջադրվել և հայտարարել է, որ սատարում է Դվորկովիչին:
Ընտրություններից հետո Դվորկովիչն ասել է, որ ՖԻԴԵ-ին անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ: