Սիրադեղյանը կվերադառնա. նա սպասում է, որ իր վրայից հանվեն կեղծ մեղադրանքները. «Ժամանակ»

ՀՀ նախկին ոստիկանապետ Վանո Սիրադեղյանը, չնայած վերջերս ենթարկվել է մի քանի վիրահատության, սակայն ողջ և առողջ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Մեր լավատեղյակ աղբյուրի տվյալներով՝ գրող, հրապարակախոս, ՀՀ նախկին ոստիկանապետ Վանո Սիրադեղյանը, չնայած վերջերս ենթարկվել է մի քանի վիրահատության, սակայն ողջ և առողջ է:

Մեր այն հարցին, թե ինչու Սիրադեղյանը հեղափոխության հաղթանակից հետո չվերադարձավ Հայաստան, մեր զրուցակիցը փոխանցեց՝ նա սպասում է, որ իր վրայից հանվեն այն կեղծ մեղադրանքները, որոնք ներկայացվեցին Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի կողմից»։