Չեմ կարծում, որ նախագահը Հայաստանի քաղաքացիների դեմ որևէ բան կանի. Փաշինյան

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունները ընդունվեցին կոալիցիայի փլուզման գնով, հիմա օրենքը պիտի ստորագրի ՀՀ նախագահը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Դժվար է պատկերացնել, որ նախագահն ինչ-որ բան կանի Հայաստանի քաղաքացիների դեմ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀԿ–ն հայտարարություն տարածեց

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեներով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

Օրինագիծն այժմ պետք է ստորագրի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նախագահը կարող է ստորագրել օրենքը կամ ուղարկել Սահմանադրական դատարան։