Պետք են ոչ թե կուսակցական, այլ պրոֆեսիոնալ նախարարներ. Փաշինյան

Փաշինյանն ասաց, որ նախարարները պարտադիր ինչ–որ կուսակցությունից չեն նշանակվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Նախարարները պետք է առաջին հերթին լինեն ոչ թե կուսակցական, այլ պրոֆեսիոնալ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին` ում է ուզում նշանակել ազատված նախարարների փոխարեն, և արդյո՞ք նրանք կլինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Փաշինյանի 11 ընկերներն ու պաշտոնից ազատված 6 նախարարները

«Առաջնայինը լինելու է պրոֆեսիոնալ կարողությունները, ինչը չի նշանակում, որ կուսակցական չի լինելու, ինչը չի նշանակում, որ կուսակցական է լինելու», — ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք `երեկ Ծառուկյան դաշինքն ու ՀՅԴ-ն հայտնել էին, որ հեռանում են կառավարությունից։ Դաշնակցությունը կառավարությունում երկու պորտֆել ուներ` տնտեսական զարգացման ու գյուղատնտեսության նախարարների, իսկ «Ծառուկյան» դաշինքը` չորս` Տրանսպորտի, էներգետիկայի, արտակարգ իրավիճակների, սպորտի ու երիտասարդների նախարարների։ ԲՀԿ-ն ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ ու աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ։