ԱԺ-ն սպասում է պատգամավորներին

Խորհրդարանի նիստը սկսելուն կսպասեն մինչև 14:00–ը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ-ն այսօր առավոտյան չկարողացավ շարունակել քառօրյա նիստերի հերթական օրվա աշխատանքները` քվորում չլինելու պատճառով: Ժամը 10:00-ին 105 պատգամավորներից դահլիճում ներկա էր 40-ը:

ՀՀ նախագահը ստորագրեց նախարարներին աշխատանքից ազատելու հրամանները

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ որոշ ժամանակ անց կկրկնեն գրանցումը, և պատգամավորներին հորդորեց այդ ընթացքում մնալ դահլիճում:

Քվորումի ապահովման համար անհրաժեշտ է 53 պատգամավորի ներկայություն, բայց, ինչպես նշեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այդ դեպքում վտանգի տակ կդրվեն քվեարկվող հարցերը: «Մենք կարող ենք 53 հոգով քվեարկել, բայց կարող ենք ուղղակի տապալել այն նախագծերը, որոնք ուզում ենք ընդունել»,- ասաց նա:

Խորհրդարանի նիստը սկսելուն կսպասեն մինչև 14:00–ը: