Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարության աշխատակիցների հետ

Աշխատանքից ազատված նախարարն արդյունավետ աշխատանք է մաղթել բոլորին, ասել է, որ բոլորին սիրում ու հարգում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների հետ։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նշելով քաղաքական իրողություններով պայմանավորված իր հրաժարականի մասին նա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, ավելացրել, որ հիմա շատ կարևոր է յուրաքանչյուրի արդյունավետ աշխատանքը և հույս հայտնել, որ բազմաթիվ ծրագրերը կիրականացվեն ինչպես, որ նախանշվել էին։

Министр экономического развития и инвестиций Армении Арцвик Минасян на встрече с сотрудниками министерства (э октября 2018). Еревaн

Մինասյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել փոխնախարարներին, որոնց հետ թեև կարճ, բայց բովանդակալից աշխատանք են իրականացրել, հորդորել է ուժերի համատեղ կենտրոնացմամբ շարունակել նախարարության աշխատանքը, մասնավորապես, առաջիկայում սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ներկայանալ լավագույնս և պատվով ներկայացնել մեր երկիրը։

«Ձեզ արդյունավետ աշխատանք, եղեք երջանիկ ձեր ընտանիքում։ Սիրում և հարգում եմ բոլորիդ»,-իր խոսքն ավարտել է Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք` երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։ Մինչ այդ ՀՅԴ-ն արդեն հետ էր կանչել իր 2 նախարարներին:

Министр экономического развития и инвестиций Армении Арцвик Минасян на встрече с сотрудниками министерства (э октября 2018). Еревaн

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այս գիշեր հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն` աշխատանքից ազատվել են ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական վեց նախարարները:

Մասնավորապես, աշխատանքից ազատվել են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ), Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը (ԲՀԿ), Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ), գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ) և տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ):