ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը կախվել է. ոստիկանությունը հաստատեց

Արցախի ոստիկանության տվյալով` նրան հայտնաբերել են թթենու ճյուղից կախված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 2-ին, ժամը 23:45-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Մ. Գ.- ն հեռախոսով ոստիկանության Մարտունու շրջբաժին է հայտնել է այն մասին, որ նույն օրը Մարտունի քաղաքի առանձնատներից մեկում հայտնաբերել է հորեղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ 1952թ.-ին ծնված Վ.Գ.-ին պարանով կախված վիճակում: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Վ. Գ.-ն նույն օրը իր առանձնատանը կից բանջարանոցում, թթենու ծառի ճյուղից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության քննչական վարչությունը:

Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը մահացել է։ Գրիգորյանը երեկ երեկոյան, երբ ստացել է հոր մահվան լուրը, մեկնել է Արցախ: