Վահագն Խաչատրյան
© Sputnik
Գործարարները ռիսկերը հաշվարկելով են որոշում թե ինչպես օգտագործեն կամ որտեղ ներդնեն իրենց ազատ ֆինանսական միջոցները. այդ մարդիկ պետք է համոզված լինեն, որ այն միջավայրը, որտեղ իրենք պատրաստվում եմ գործարարությամբ զբաղվել, կոնկրետ որոշակի ժամանակահատված կայուն կլինի: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վահագն Խաչատրյանը:
«Հայաստանում, համակարգային առումով, տեղի է ունեցել ահռելի փոփոխություն. կոռուպցիոն համակարգից մենք անցնում ենք այլ համակարգի, որտեղ մարդիկ գործարարությամբ զբաղվելու անսահման հնարավորություններ են ստացել, որտեղ ժողովրդավարական բոլոր նորմերը սկսել են աշխատել»,-մեկնաբանեց տնտեսագետը:
Ու, չնայած այս ամենին, Վահագն Խաչատրյանը գտնում է, որ գործարարների համար դեռ չկան կայունության երաշխիքներ: