Տեսակամուրջ. «Հետճշմարտության դարաշրջանի փաստագրական կինոն»

Հոկտեմբերի 3-ին, ժամը 11.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևան-Մինսկ տեսակամուրջ` նվիրված արդեն 3-րդ անգամ Մինսկում անցկացվող Եվրասիա.DOC փաստավավերագրական ֆիլմերի ԱՊՀ երկրների փառատոնին:
Sputnik

Տեսակապի թեման` «Փաստագրական կինոն հետճշմարտության դարաշրջանում»:

Տեսակապին կմասնակցեն՝

Մինսկում.

— փառատոնի ժյուրիի նախագահ, «Կոմսոմոլսկայա պրավդա» ՀՏ տնօրենների խորհրդի նախագահ, «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր տնօրեն Վլադիմիր Մամոնտովը,

— Sputnik Բելառուս լրատվական գործակալության տնօրեն Անդրեյ Կաչուրան,

— Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահ, հեռուստահաղորդավար, քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը,

— Բելառուսի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Բելառուսի Հանրապետության Մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի փորձագետ Վիկտոր Վասիլյևը,

— Բելառուսի ժուռնալիստների միություն ՀԿ-ի քարտուղար, քաղաքական մեկնաբան Անդրեյ Կրիվոշեևը,

Երևանում.

— Կինոքննադատ Կարեն Ավետիսյանը։

Փառատոնի շրջանակում ավանդաբար ցուցադրվում են ֆիլմեր, որոնք արտացոլում են հասարակական-քաղաքական կյանքը ԱՊՀ երկրներում: Այս տարի նախատեսվում է հոկտեմբերի 1-ից 4-ը ցուցադրել 24 փաստավավերագրական ֆիլմ Հայաստանից, Բելառուսից, Լատվիայից, Ռուսաստանից, Մոլդովայից և այլն:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: