Մահացել է Ռոման Կարցևը

Հանրահայտ արտիստը մահացել է Ռուսաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում 79 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային ու ռուսական էստրադայի, թատրոնի ու կինոյի արտիստ Ռոման Կարցևը: Այդ մասին այսօր Facebook սոցիալական ցանցում հայտնել է Նատալյա Ժվանեցկայան:

Մահվան պատճառը չի նշվում:

Կարցևը Ռուսաստանի ժողովրդական արտիստ էր: 1987 թվականից հանդես է եկել Միխայիլ Ժվանեցկու գլխավորած Մանրապատկերների մոսկովյան թատրոնում:

Թատրոնից բացի, արտիստը նկարահանվել է նաև կինոյում: Նա խաղացել է «Շան սիրտը», «Վարպետն ու Մարգարիտան» և այլ ֆիլմերում: