Փաշինյանը հայտարարում է, որ առաջիկայում հրաժարական կտա

Премьер-министр Никол Пашинян перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн
Հնարավոր է, որ Ազգային ժողովը նոր վարչապետ ընտրի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ընթացքում հայտարարեց առաջիկայում իր հրաժարականի մասին: Ըստ վարչապետի այս քայլով ինքը ուզում է ցույց տալ, որ չի կառչում պաշտոնից:

Граждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн
Նիկոլ Փաշինյանը մտավ խորհրդարան բանակցելու

Երբ նախարարների աշխատանքից հեռացման որոշումը ուժի մեջ մտնի Նիկոլ Փաշինյանը կհայտարարի իր հրաժարականի մասին:

Եթե այդ ընթացքում Ազգային ժողովը նոր վարչապետ ընտրի՝ թող ընտրի: Իսկ եթե ոչ՝ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:

«Իսկ եթե պարզվի, որ ժողովուրդը արտահերթ ընտրությունների կողմնակից է, մենք թույլ չենք տա նոր վարչապետ ընտրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: