ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի պահանջները չեն կարող գերագույն ճշմարտություն լինել։ Այդ մասին խորհրդարանում լրագրողներին ասաց փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Այսօր խորհրդարանը շտկումներ է ընդունել իր կանոնակարգում։ Դրանց նպատակն է տապալումից զերծ պահել խորհրդարանական նիստերը։ Եթե նիստն ինչ–որ պատճառով ընդհատվի, այն կհամարվի չկայացած և կհետաձգվի։
Փաշինյանի և կառավարության կարծիքով` այդ շտկումները խանգարում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որովհետև խորհրդարանի նիստը կարելի է անվերջ հետաձգել։
«Իսկ ով ասաց, որ մենք պետք է անենք այն ամենը, ինչ ասում է վարչապետը։ Խորհրդարանը նույնպես ունի իր իրավունքները։ Եվ կառավարությունը չպետք է միջամտի պատգամավորների աշխատանքին։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանն այդպես է ուզում, դա չի նշանակում, որ հենց այդպես էլ պետք է լինի», – ասաց Շարմազանովը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մինչև տարեվերջ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։