Ֆրանսիայի նախագահի սկանդալային լուսանկարները զարմացրել են հանրությանը

Նախագահ Մակրոնին քննադատել են կիսամերկ տղամարդկանց հետ լուսանկարվելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի բնակիչները զայրացել են` տեսնելով սևամորթ կիսամերկ տղամարդկանց և նախագահ Էմանուել Մակրոնի լուսանկարները։ Այս մասին հայտնում է Sputnik Ֆրանսիան։

Սկանդալային լուսանկարներն արվել են Ֆրանսիայի առաջնորդի` Կարիբյան ծովում գտնվող Սեն Մարտեն կղզի (որն անցած տարի տուժել էր «Իրմա» փոթորկի ժամանակ) կատարած ուղևորության ժամանակ։

Համացանցի օգտատերերին զայրացել է այն, որ լուսանկարներում տղամարդիկ անհարգալից ժեստեր են անում, և նրանց տաբատների տակից երևում են անդրավարտիքները։

​Սոցցանցերն անմիջապես արձագանքել են կատարվածին։

«Գրեթե ոչինչ չի մնացել։ Միայն արժանապատվության պատառներ, որոնք անհետանում են գռեհիկության գիշերը։ Նախագահի կոստյումը շատ լայնացավ», — գրում է Robert Menard-ը։

​Օգտատերերը նաև հեգնել են. «Այս լուսանկարները հիանալի լրացում կդառնան Մակրոնի ընտանեկան ալբոմի համար»։ Մյուսները նշել են, որ լուսանկարները մեծահասակաների համար նախատեսված ֆիլմերի կադրեր են հիշեցնում։

«Անտանելի է այս ամենը տեսնելը։ Այժմ համոզված եմ, որ Մակրոնը չի կարող նախագահ լինել», — ավելացրել է Karim Ouchikh-ը։

Համացանցում արդեն մի շարք ծաղրանկարներ են հայտնվել այս թեմայով։