«Ժողովուրդը կորոշի». Սասուն Միքայելյանը՝ ԱԺ արտահերթ նիստի մասին

«ԵԼՔ» խմբակցության պատգամավորները մեկնաբանում են Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի փոփոխության գործընթացը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ժողովուրդը կորոշի, ժողովուրդը վերջապես այս տարիների ընթացքում իր ձայնի իրավունքն է ունեցել. սա տանելու են արյունահեղության։

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց  «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի անցկացմանը, որտեղ ընդունվեց ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունը։

Փաշինյանը խորհրդարանի հետ չպետք է խոսի սպառնալիքների լեզվով. Աշոտյան

«Իրանց պաշտոնի համար մի ամբողջ ժողովրդի դեմ են դուրս գալիս՝ առանց մտածելու, ինչ-որ բաներ ունեն, իրանք թքած ունեն ժողովրդի վրա, դրա համար սա են անում։ Սա բանդա ա, էս բանդան ուզում է մեր ժողովրդին ինչ-որ բաներ անի, բայց չի ստացվելու»,- ասաց Սասուն Միքայելյանը։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ իրենք դեռ առավոտից ասում են՝ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունները վարչապետի հրաժարականով տապալելու ճանապարհ է։

«ՀՀԿ-ն ասում էր, որ ոչ, դրա համար չէ, այդ ի՞նչ եք ասում։ Ասում էին՝ մի ուժ է արել, իսկ հիմա մենք տեսանք, որ բոլոր ուժերը կապ ունեն, բացի «Ելք» խմբակցությունից։ Հիմա հաշվեցին, որ 67 կողմ եղավ, ու օրենքն ընդունվեց»,- նշեց Մարուքյանը։

Վերջինս հայտարարեց, որ Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ եթե վարչապետի հրաժարականից հետո 14 օրվա ընթացքում վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն օրենքի ուժով լուծարվում է։