ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին. Փաշինյան

Խորհրդարանական մի քանի ուժերի կողմից ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանն ուղղված քայլերը վարչապետը միտումնավոր է որակում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 Հոկտեմբեր — Sputnik. Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն ընտրություններ չեն կայանա, եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ուրեմն ընտրությունները կկայանան»,- շեշտեց վարչապետը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ է ԱԺ արտահերթ ընտրությունների հապշտապ անցկացմանը

Ինչ վերաբերում է խորհրդարանական մի քանի ուժերի կողմից ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանն ուղղված քայլերին, վարչապետը նշեց, որ դրանք միտումնավոր են արվում:

«Կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ ՀՀ-ում կա հակահեղափոխություն, և Հայաստանում հակահեղափոխական են այն ուժերը, ովքեր պաշտպանել են և պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը. ինձ հավաստիացնում են, որ դա 3 քաղաքական ուժերի կողմից ներկայացված նախագիծ է: Այն պատգամավորը, ով կաջակցի այդ նախագծին, ինքը ցանկանում է, որ կոռուպցիոն նախագիծը հասնի ռևանշի կառավարության նկատմամբ, մենք, բնականաբար, դա թույլ չենք տա»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հանդիպել է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ ու նրան ներկայացրել ընտրությունների անցկացման շուրջ իր դիրքորոշումը